Архив за месяц: Февраль 2020

Կանանց և տղամարդկանց իրավունքները տարբեր հասարակություններում.

  • կանանց և տղամարդկանց հավասարի իրավունքեր

 

Բան ունեմ ասելու

Ստեղծագործական աշխատանք

Գիտեք, ես միշտ ինչպես նաև ուրիշ երեխաները, ձմեռ պապու մեջ միայն տեսել եմ մի մարդու, ով պետք է մեզ նվերներ տա։ Ես  նրա մասին չեմ հիշել այնքան ժամանկ միչ, Նորտարուն չի մնացել տասից-քսան օր։ Երբ  արդեն դու ստանում ես քե նվերները դու մոռանում ես նրա մասին։ Այս պատմվածքում աղքատ երեխաների համար ձմեռ պապ են կանչած լինու, ով նրանց նվերներ է տալիս։ Նա երեխաներին հարցնում է ինչ եք ուզում, երեխաները ասում են, մեծ իսկական տուն, հեռախոս, հեծանիվ, և երբ ստանում են այդ փոքրիկ ծրարը սկսում են  բողոքել, և չեն մտածում, որ կարող է առանց  նրա դրանք էլ չստանալ, կամ էլ թե չե նրանք չեն տեսնում ձպեռ պապուն, որպեզ ձմռան խորհրդանիշ միայն նվեր տվող մարդ։

Հայկական Մարզը

1.Հայկական մարզի կազմակերպումը

  • Հայկական մարզի ստեղծումը և կառավարումը
  • Տարածքը և բնակչությունը
  • Հայկական մարզի վերացումը

2.Փորձիր վերլուծել 1836թ. եկեղեցական կանոնադրությունը, ուսումնասիրել նաև «ՊՈԼՈԺԵՆԻԵ»  («Բարձրագոյն կարգադրութիւն յաղագս կառավարութեան գործոց լուսաւորչական Հայոց եկեղեցւոյի Ռուսաստան»), կանոնադրությունը, որով պետք է առաջնորդվեր Հայ եկեղեցին Արևելյան Հայաստանը ռուսական տիրապետության տակ անցնելուց (1828) հետո: Ներսես Աշտարակեցու,  Մատթեոս Ա Կոստանդնապոլսեցու  վերաբերմունքը կանոնադրությանը:

Ահա թե ինչու եկեղեցին բարեփոխելու նպատակով տակավին 1833թ. ստեղծվեցին հատուկ հանձնաժողովներ: Ցարական պաշտոնյաները ելնում էին մի կողմից տեղական պահանջները, մյուս կողմից՝ պետության ընդհանուր շահերը հաշվի առնելու սկզբունքից: 1836թ. մարտի 11-ին ընդունվում է մշակված կանոնադրությունը (պոլոժենիե): Այս կանոնադրությամբ սահմանվում էին հայ եկեղեցու իրավունքներն ու պարտականությունները: Ռուսաստանում բնակվող հայկական շրջանները բաժանվում են հոգևոր թեմերի (վիճակների): Կազմվում է 6 թեմ՝ Երևանի, Ղարաբաղի, Վրաստանի, Շամախիի կամ Շիրվանի, Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի և Աստրախանի: Յուրաքանչյուր թեմ ուներ իր առաջնորդը, վանքերն ու եկեղեցիները, դպրոցները, շարժական ու անշարժ գույքը և այլն:

Կոմիտաս

Հոդված առաջին. դասարանում քննարկելուց առաջ առանձնացնել այն փոքրիկ խրատը, որը ձեզ օգտակար կլինի կյանքում:

«Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ:

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ միտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սիրտէն բարի բարի զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու հոգու տապաններն են:

Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բաց եւ թող արձագանգէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն այլ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորեկն է, որ շնորհել է քեզ երկինքը` հոն պաշարելու ազնիւ ազնիւ զգացումներ:

Կարդա՛ բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել…: Բնութեան երեւոյթներն անհունապէս յեղյեղուկ են. այնտեղ կեանք կայ, որ չէ կարելի անկենդան տառերով ու ձայներով, գրիչներով ու բրիչներով, վրձիններով ու չափերով դրոշմել-պարփակել. նա նման է արշալոյսին, միշտ թարմ, միշտ նոր, միշտ կենդանի, միշտ կենսատու, միշտ մայր ու ծնող մտքի ու սրտի եւ քեզի պէս մանուկներու նման միշտ մանուկ ու պարզուկ:

 

ջին ֆիլմ. ֆիլմը դիտելուց հետո բլոգներում պատմել, թե ինչ բացահայտումներ արեցիք Կոմիտասից:

Առաջին տեսանյութ
Առաջին տեսանյութից ես Կոմիտասի մասին շատ բաներ իմացա որոնք որ չգիտեր։ Ես օրինակ չգիտեի որ նա ստեղծել է իր հատուկ դաշնամուրը, նա նաև մանկավարժ։ Իսկ մնացածի մասին են արդեն գիտեի մեր երաժշտության դասատուից նա մեզ մնացածի մասին պատմել էր։
***
Հոդված երկրորդ. քննարկել հոդվածի նյութը, մեկնաբանել՝ ելնելով սեփական փորձից:
Իմ կարծիքով երբ մեզ տվել են կարդալ այս հոդվածը նրանք ուզեցել են մեզ հասկացնել, որ այս կյանքում ամեն ինչ կապված է երաժշտության հետ։ Քո զգացմունքները, քո արարգները, պարերը և այլն։

Երկրորդ ֆիլմ. ֆիլմը դիտելուց հետո բլոգներում պատմել, թե ինչ բացահայտումներ արեցիք Կոմիտասից:

Այս երկրորդ տեսանյութը կապված էր անունների հետ կապված և տեսանյութի մեջ մի մարդ բացատրում էր տարբեր հետաքրքիր նկարների պատկերների իմաստը։

Վրաստան Թբիլիսի

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Թբիլիսի
Տարածքը՝ 69,7 հզ. կմ²
Բնակչությունը՝ 4,4 մլն
Պետական լեզուն՝ վրացերեն
Դրամական միավորը՝ լարի

 

Վրաստանը երկիր է Անդրկովկասում, Սև ծովի արևելյան ափին։ Վրաստանը և աշխարհի բոլոր պետությունները բացի Ռուսաստանից և մի քանի այլ պետություններից, մի շարք տարածքներ համարում են օկուպացված և Վրաստանի կազմի մեջ մտնող։ Դրանք են՝ Աբխազիան և Հարավային Օսիան, որոնք Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների կողմից ճանաչված են որպես անկախ պետություններ (տես Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչում)։ Վրացական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքը արևմուտքում սահմանակից է Աբխազիային, իսկ հյուսիսում՝ Հարավային Օսիային։ Ինչպես նաև հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանին, հարավում՝ Թուրքիային և Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ Վրաստանը միջերկրամասային երկիր է, հիմնականում գտնվում է Ասիայում, մասամբ Եվրոպայում։ 1999 թ. ապրիլի 27-ից Եվրախորհրդի անդամ է։
Խոշոր քաղաքներն են Քութայիսը, Ռուսթավին, Բաթումը, Սուխումը: Մայրաքաղաքն է Թբիլիսին։

Օրհներգը

Վրաստանի Հանրապետության պետական օրհներգի բառերը վերցված են Զաքարիա Պալիաշվիլու (1871—1933) երկու օպերաներից՝ «Դաիսի» և «Աբեսալոմ և Էթերի»։ Խոսքերի հեղինակը ժամանակակից վրաց բանաստեղծ Դավիթ Մեգրլաձեն է, ով օգտագործել է մեջբերումներ վրաց դասական բանաստեղծներ Ակակի Ծերեթելու, Վաժա Փշավելու, Գրիգոլա Օրբելիանիի և Գալակտիոն Տաբիձեի բանաստեղծություններից։

Բնակչությունը

Երկրի բնակչությունը բազմազգ է: Բնակչության մեծամասնությունը`   69%-ը, վրացիներ են։ Հայերը կազմում են Վրաստանի բնակչության 9%-ը`   հիմնականում բնակվելով Թբիլիսիում (այն եղել է արևելահայության մշակույթի կենտրոնը), Ջավախքում և Աբխազիայում։ Շատերը ասիմացվել են Կախեթում։ Վրաստանում բնակվում են նաև ռուսներ, ադրբեջանցիներ, աբխազներ, աջարներ, հույներ, օսեր, քրդեր և այլ ազգեր։

Տնտեսությունը

Վրաստանը ինդուստրալ-ագրարային երկիր է։ Այն ունի զարգացման միջին մակարդակ։ Տնտեսությունը բազմաճյուղ է: Արդյունաբերական արտադրանքի արժեքն զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսականին։ Զարգացած են նաև առևտուրն ու սպասարկման ոլորտը։
Արդյունաբերությունը բազմաճյուղ է։ Վերջինիս մեջ առաջնային տեղը պատկանում է գյուղատնտեսական հումքի մշակման ճյուղերին: Սննդի ու թեթև արդյունաբերությանը բաժին է ընկնում արդյունաբ երական արտադրանքի 2/3-ը։
Սննդի արդյունաբերության կարևոր արտադրատեսակներից են թեյը, գինին և պտղաբանջարեղային պահածոները, հանքային ջրերը, որոնց զգալի մասը արտահանվում է։ Թեյի արտադրության հիմնական շրջանը Արևմտյան Վրաստանն է: Գինեգործությունը զարգացած է Կախեթում և Ռիոնի գետի հովտում: Պահածոների արդյունաբերությունը տեղաբաշխված է ամենուր։
Թեթև արդյունաբերության խոշորագույն ձեռնարկությունները`   բամբակյա, բրդյա, մետաքսյա գործվածքների, կոշիկի, տեղաբաշխված են Թբիլիսի, Գորի, Քութայիս քաղաքներում։ Մեքենաշինության ճյուղերից հատկապես զարգացած է տրանսպորտի մեքենաշինությունը: Թբիլիսիում թողարկվում են էլեկտրաքարշեր, ուղղաթիռներ, Քութայիսում`   բեռնատար ավտոմեքենաներ, Փոթիում ու Բաթումում`   նավեր: Առաջատար ճյուղեր են նաև հաստոցաշինությունն ու գյուղատնտեսական մեքենաշինությունը։
Մեքենաշինությանը մետաղով ապահովելու նպատակով Ռուսթավիում գործում է սև մետաղաձուլական կոմբինատ, որն աշխատում է սեփական ածխի ու մանգանի, ինչպես նաև Ադրբեջանի Դաշքեսանի հանքավայրից ներկրվող երկաթի հանքաքարի հիմքի վրա։ Վառելիքաէներգետիկական արդյունաբերությունը հենվում է սեփական ածխի, նավթի ու գետերի ջրաէներգետիկական պաշարների վրա: Խոշոր ՋրԷԿ-ն է Ինգուրիինն է։
Գյուղատնտեսական արտադրանքի գերակշիռ մասն ապահովում է հողագործությունը, որի զարգացման կարևոր նախադրյալներն են մերձարևադարձային կլիման ու բերրի հողերը:
Թեյը Վրաստանի արևմտյան մասում մշակում են XIX դարի վերջից: Այն դարձել է երկրի կարևորագույն մշակաբույսը։ Թեյի մշակման արագ աճը պայմանավորված է նախկին ԽՍՀՄ-ի ներքին շուկայի մեծ պահանջարկով։ Արևմտյան Վրաստանում մշակում են ցիտրուսային պտուղներ (առավելապես`   մանդարին)։ Պտղատու այգեգործությունը տարածված է հանրապետության մեծ մասում։ Խաղողագործությունը զարգացած է ծովի մակարդակից 300-600 մ բարձրությունների վրա։ Արևելյան մասում մշակում են խնձոր ու տանձ։ Շատ են դափնու և տունգի տնկարկները։
Հացահատիկային բույսերից Վրաստանի արևմտյան`   խոնավ մասում գերակշռում է եգիպտացորենը, իսկ արևելյան`   չորային մասում`   ցորենն ու գարին։
Պալարապտղային բույսերից մշակում են կարտոֆիլ, սակայն դրա համախառն բերքը լրիվ չի բավարարում երկրի բնակչության պահանջարկը։ Կարտոֆիլի մշակության գլխավոր շրջանը Ջավախքն է։
Անասնապահությունը համեմատապար թույլ է զարգացած։ Խոշոր եղջերավոր անասնապահությամբ զբաղվում են ամենուր։ Արևմտյան մասում գերակշում են խոզաբուծությունն ու թռչնաբուծությունը, արևելյանում`   ոչխարաբուծությունը։

Օսմանյան կայսրություն և Ռուսական կայսրություն

Օսմանյան կայսրությունը (Օտոմանյան կայսրություն) սուլթանական 

Թուրքիայի պաշտոնական անվանումն է: Կազմավորվել է XV–XVI դարերում՝ 
Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում թուրք-օսմանների նվաճած տարածքներում: 
Փլուզվել է 1918 թ-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմում (1914–18 թթ.) պարտվելուց հետո: 
 
Օսմանյան պետությունն ստեղծվել է Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում՝ թյուրքական քոչվոր օղուզ ցեղի մի ճյուղի ձևավորած փոքրիկ իշխանությունների (բեյլիքություններ) հիմքի վրա: Նրա առաջնորդին (որը Ռումի սուլթանից տարածք էր ստացել՝ որպես կախյալ իշխանություն) հաջորդած որդին՝ Օսման բեյը (1281–1324 թթ.), 1299 թ-ից անկախ է գործել Ռումի սուլթանությունից: Օսման բեյի նորաստեղծ իշխանությունը հետագայում նրա անունով կոչվել է Օսմանլը (Օսմանյան), բնակիչները՝ թուրք-օսմաններ: Օսման բեյը Բյուզանդիայի տարածքների հաշվին իշխանությունն ընդարձակել է դեպի արևմուտք. 1301 թ-ին նվաճել է Ենիշեհր քաղաքը և դարձրել իր նստավայրը: Նրա որդին՝ Օրհան բեյը (1324–59 թթ.), գրավել է Բուրսան (Բրուսա) և դարձրել մայրաքաղաք, այնուհետև՝ Իզնիք (Նիկիա), Իզմիթ (Նիկոմեդիա) քաղաքները և սահմանները հյուսիսում հասցրել մինչև Սև ծով, արևմուտքում՝ Մարմարա ծով ու Դարդանելի նեղուց, իսկ արևելքում նվաճել է (1356 թ.) Անկարա քաղաքը:
Օրհանին հաջորդել է Մուրադ I-ը (1359–89 թթ.), ապա՝ Բայազետ I-ը (1389–1403 թթ.): Նրանց իշխանությունը տարածվել է ողջ Փոքր Ասիայում՝ մինչև Սվազ (Սեբաստիա), Կեսարիա և Եփրատի վերին հոսանք:
XIII դարի վերջից թուրք-օսմաններն սկսել են նվաճել Բալկանյան թերակղզին: 1362 թ-ին Մուրադ I-ը գրավել է Ադրիանապոլիսը (թուրքերեն՝ Էդիրնե) և դարձրել մայրաքաղաք, ընդունել է սուլթան (արաբերեն է. նշանակում է իշխան, տիրակալ) տիտղոսը: 1393 թ-ին օսմանյան զորքը գրավել է Բուլղարիայի մայրաքաղաք Տռնովոն, որով ավարտվել է երկրի նվաճումը: 1389 թ-ին Մուրադ I-ը մեծ զորաբանակով ներխուժել է Սերբիա: Կոսովոյի ճակատամարտում սերբ զինվոր Միլոշ Օբիլիչը հասել է սուլթանի վրանին և սպանել նրան: Օսմանյան զորքերում խառնաշփոթ է սկսվել: Սակայն սուլթանի որդին համալրված զորքերի օգնությամբ ջախջախել է հակառակորդին: Դարավերջին օսմանները տիրել են նաև Բոսնիայի և Ալբանիայի մի մասին:
Թուրք-օսմանյան վտանգը կանխելու նպատակով Հունգարիայի թագավոր Սիգիզմունդը կազմակերպել է խաչակրաց արշավանք: Սակայն 1396 թ-ին Բուլղարիայի Նիկոպոլիս քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում դաշնակիցները (եվրոպական երկրների ասպետներ) դաժան պարտություն են կրել թվով 2 անգամ ավելի օսմանյան բանակից: Իր մեծ հաջողությունների համար Բայազետ I սուլթանն ստացել է «Յըլդըրըմ» («Կայծակնային») մականունը: Նա ներխուժել է Հունաստան և Կոստանդնուպոլիսը գրավելու անհաջող փորձեր արել:
Բայազետ I-ի օրոք օսմաններն առաջին անգամ մտել են Հայաստան: Ենթադրվում է, որ Դարույնքը ի պատիվ սուլթանի, կոչվել է Բայազետ (այժմ՝ Դողուբայազետ): Փոքր Հայքում գրավել են Սեբաստիա, Եվդոկիա, Կեսարիա քաղաքները, 1395–96 թթ-ին՝ Մալաթիան, թափանցել են Մեծ Հայքի սահմանները, 1397–98 թթ-ին մտել Կամախ, Երզնկա: 1402 թ-ի հուլիսին Անկարայի ճակատամարտում Բայազետ I-ը ծանր պարտություն է կրել Լենկթեմուրից (Կաղ Թեմուր), գերվել է իր 2 որդիների հետ և գերության մեջ մահացել: Բայազետ I-ի գահակալած որդին՝ Մեհմեդ I-ը (1413–21 թթ.), միավորվել է Լենկթեմուրի՝ բեյլիքությունների բաժանած օսմանյան տիրույթները, ճնշել ժողովրդական ընդվզումները: Մուրադ II-ը (1421–51 թթ.) ամրապնդել է դեռևս 1361 թ-ին ստեղծված նոր հետևակը, որը կոչվել է ենիչերի (թուրքերեն է. նշանակում է նոր զորք):
Մեհմեդ II-ը (1451–1481 թթ.), որին օսմանյան տարեգիրներն անվանել են Ֆաթիհ՝ նվաճող, 1453 թ-ի մայիսի 29-ին գրավել է Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, այն դարձրել է տերության մայրաքաղաքը և վերանվանել Ստամբուլ, իսկ Սբ Սոֆիայի տաճարը վերափոխել է մզկիթի՝ Այա Սոֆիա անվանումով: Կոստանդնուպոլսի անկումը նաև բյուզանդական քաղաքակրթության անկումն էր: 1459 թ-ին վերջնականապես հպատակվել է Սերբիան. 200 հզ. սերբերի տարել են ստրկության, իսկ նրանց տեղը բնակեցրել մահմեդականներով: 1460 թ-ին հպատակվել է Մորեան, 3 տարի անց՝ Բոսնիան: 1476 թ-ին Վալախիան (Վալաքիա) դարձել է կախյալ իշխանություն: 
Օսմանյան կայսրությանը լուրջ դիմադրություն է ցույց տվել նաև Վենետիկի հանրապետությունը. պատերազմն ընդհատումներով շարունակվել է 16 տարի (1463–79 թթ.): Պարտված Վենետիկը թշնամուն է զիջել Էգեյան ծովի կղզիները՝ բացի Կրետեից և Կորֆուից, Բալկանյան որոշ տիրույթներ:
1461 թ-ին օսմանները գրավել են Տրապիզոնի հռոմեական փոքրիկ կայսրությունը՝ քրիստոնյա վերջին պետությունը Փոքր Ասիայում: 1475 թ-ին նվաճել են Ղրիմի թերակղզին, և Ղրիմի խանը դարձել է սուլթանի վասալը: Ղրիմի հոծ հայ բնակչության զգալի մասը գաղթել է Արևմտյան Ուկրաինա և Լեհաստան: Մեհմեդ II Ֆաթիհի վերջին նվաճողական պատերազմը Հարավային Իտալիայում էր՝ 1480 թ-ին: Սակայն իտալացիները կարողացել են մեկ տարի անց թուրքերին քշել երկրից: Բայազետ II սուլթանի (1481–1512 թթ.) օրոք վերջնականապես ավարտվել է Բալկանյան թերակղզու նվաճումը: 
Օսմանյան պետությունը հզորության գագաթնակետին է հասել XVI դարի 1-ին քառորդին: Սելիմ I Յավուզը (Ահեղ, 1512– 1520 թթ.), որը գահին տիրացել է՝ սպանելով հորը, 3 եղբայրներին և 10 ազգականների, հաղթել է Իրանի Իսմայիլ շահին, գրավել Հայաստանը, Միջագետքը, Սիրիան, Եգիպտոսը, Արաբիան և Ալժիրը: Կայսրության սահմանները գրեթե կրկնապատկվել են` ի հաշիվ Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում գրավված տարածքների:
Օսմանյան կայսրության ռազմաավատական համակարգն ամրապնդվել է հատկապես Սուլեյման I սուլթանի օրոք (1529–66 թթ.), որին, բազմաթիվ օրենքներ ստեղծելու համար, անվանել են Սուլեյման Կանունի (Օրենսդիր): Կայսրությունը բաժանել է 21 վարչամիավորի՝ էլայեթի, նշանակել կառավարողներին՝ փաշաներին: 
Թուրքերը նվաճել են Հռոդոս կղզին, Հունգարիան, պաշարել են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, սակայն պարտություն են կրել և նահանջել: 1535 թ-ին Սուլեյման I-ը Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի հետ կնքել է ֆրանս-թուրքական դաշնակցային պայմանագիր: 1555 թ-ի Ամասիայի թուրք-պարսկական պայմանագրով Հայաստանն ու Վրաստանը բաժանվել են 2 մասերի: 
XVI դարի վերջին կայսրությունն սկսել է թուլանալ: Տնտեսության անկումն անդրադարձել է նրա ռազմական հզորության վրա: 1571 թ-ին թուրքերը պարտվել են Լեպանտոյի ծովամարտում: XVI դարի 90-ական թվականներին սկսվել են ջալալիների ապստամբությունները, որոնք ամայացրել են Արևմտյան Հայաստանը: 1639 թ-ին Կասր ի Շիրինի (Կասրե-Շիրին) պայմանագրով Հայաստանը վերաբաժանվել է Պարսկաստանի և Թուրքիայի միջև:
1664 թ-ին թուրքական զորքերը ծանր պարտություն են կրել Սան Գոթարդի ճակատամարտում` ավստրիական և հունգարական միացյալ, 1683 թ-ին` Վիեննայի մատույցներում` լեհական և ավստրիական զորքերից: 1699 թ-ի Կառլովիցիի հաշտությամբ և 1700 թ-ի Կոստանդնուպոլսի պայմանագրով Ավստրիային են անցել Կենտրոնական Հունգարիան և Տրանսիլվանիան, Լեհաստանին` Աջափնյա Ուկրաինայի հարավային մասը, Վենետիկին` Մորեան, Ռուսաստանին` Ազովը: XVIII դարում Ավստրիայի, Պարսկաստանի և Ռուսաստանի հետ պատերազմներում Թուրքիան կորցրել է Վալախիան, Բոսնիայի մի մասը, Թավրիզը, Համադանը, Ռուսաստանին է վերադարձրել 1711 թ-ին գրաված Ազովը և Զապորոժիեն: 1783 թ-ին Ղրիմը միացվել է Ռուսաստանին, Վալախիան և Մոլդովան անցել են Ռուսաստանի հովանավորության տակ: XVIII դարի վերջից կայսրության եվրոպական տիրույթների ճակատագրի հարցը և ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարն ավելի են մեծացրել Թուրքիայի կախվածությունը մեծ տերություններից: Եվրոպական դիվանագիտութան մեջ առաջացել է Արևելյան հարցը` որպես «օսմանյան ժառանգության» բաժանման հիմնախնդիր: 
Սելիմ III սուլթանը (1789–1807 թթ.) ռազմական հզորությունը վերականգնելու նպատակով փորձել է անցկացնել մի շարք բարեփոխումներ (հայտնի է «նիզամ-ի ջեդիդ» անունով), որոնք անհաջողության են մատնվել: 1806–12 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Բեսարաբիան ազատագրվել է թուրքական լծից, Սերբիան, Մոլդովան և Վալախիան ստացել են ներքին ինքնավարություն (1813 թ-ին Սերբիայում վերահաստատվել է թուրքական տիրապետությունը): 1821 թ-ին բռնկվել է հույների ապստամբությունը: 1830 թ-ին Հունաստանը հռչակվել է անկախ պետություն: 1828–29 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափերը՝ Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքը: 1830-ական թվականներին Եգիպտոսի Մուհամմեդ Ալի փաշայի հետ ընդհարումից հետո ուժեղացել է Թուրքիայի կախումը եվրոպական տերություններից: 
Կայսրությունը փլուզումից փրկելու համար Մահմուդ II սուլթանը (1808–39 թթ.) դիմել է կտրուկ միջոցների. 1826 թ-ին վերացրել է ենիչերիների զորքը, 1834 թ-ին կատարել է վարչական նոր բաժանումներ, ստեղծել նախարարություններ, նախապատրաստել բարեփոխումների ծրագիր, որը «Թանզիմաթ» անվանումով հրապարակվել է Աբդուլ Մեջիդի (1839– 1851 թթ.) օրոք: 1839 թ-ի Հաթթը Շերիֆ և 1856 թ-ի Հաթթը Հումայուն հրովարտակները, որոնք նախատեսում էին բարեփոխումներ, հիմնականում չեն իրագործվել: Թեև հռչակվել էին Օսմանյան կայսրության հպատակների անձի և գույքի ապահովություն, դավանանքի ազատություն, Թուրքիայում շարունակվել է ոչ թուրք ժողովուրդների հալածանքը, որին հետևել են ճնշված ժողովուրդների, այդ թվում` հայերի (Զեյթունի 1862, 1878, 1895 թթ. և այլն) ապստամբությունները: Այդուհանդերձ, «Թանզիմաթի» շրջանակներում հայերն ստեղծել են Ազգային ընդհանուր ժողով, սուլթանական կառավարությունը որոշակի փոփոխություններով 1863 թ-ին վավերացրել է Ազգային սահմանադրությունը: 
 Ղրիմի պատերազմից (1853–56 թթ.) հետո Անգլիան և Ֆրանսիան ուժեղացրել են իրենց դիրքերը Թուրքիայում. Սև ծովը հայտարարվել է չեզոք գոտի: 1856 թ-ին ստեղծվել է Օտոմանյան բանկը, որի կապիտալը պատկանում էր անգլիացիներին և ֆրանսիացիներին: 
1865 թ-ին թուրք մտավորականները Կոստանդնուպոլսում հիմնել են «Նոր օսմաններ» գաղտնի քաղաքական կազմակերպությունը, որի նպատակը սահմանադրական միապետություն ստեղծելն էր և կայսրությունը տրոհումից փրկելը: 1876 թ-ի մայիսին պալատական հեղաշրջման հետևանքով Աբդուլ Ազիզը (1861–76 թթ.) գահընկեց է արվել, ձևավորվել է կառավարություն «Նոր օսմանների» պարագլուխներից` Միդհաթ փաշայի գլխավորությամբ, որը պետական և հասարակական գործիչ Գրիգոր Օտյանի հետ կազմել է Թուրքիայի առաջին սահմանադրությունը: 1876 թ-ին Աբդուլ Համիդ II-ը (1876–1909 թթ.) հարկադրաբար ընդունել է սահմանադրությունը, սակայն 1878 թ-ին չեղյալ է հայտարարել այն, ցրել պառլամենտը և հաստատել միահեծան իշխանություն: 
1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմում Թուրքիան պարտվել է: Ռուսական բանակի կազմում կռվել են նաև հայ կամավորական ջոկատներ: Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրով (1878 թ., փետրվար) Բուլղարիան ազատագրվել է թուրքական լծից, իսկ պայմանագրի 16-րդ հոդվածով օսմանյան կառավարությունը պարտավորվել է մինչև ռուսական զորքերի հեռանալը հայկական նահանգներում կատարել բարենորոգումներ: Եվրոպական տերությունները, համարելով որ Սան Ստեֆանոյի պայմանագրով տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերն ուժեղանում են, պահանջել են այն վերանայել Բեռլինի վեհաժողովում (1878 թ., հունիս): Բեռլինի պայմանագրով ճանաչվել է Սերբիայի, Ռումինիայի, Չեռնոգորիայի անկախությունը, Հյուսիսային Բուլղարիան դարձել է Թուրքիային վասալ իշխանություն, իսկ Հարավային Բուլղարիան` նահանգ Թուրքիայի կազմում` Արևելյան Ռումելիա անվանմամբ: Ռուսաստանին են անցել Կարսը, Արդահանը և Բաթումը: Պայմանագրի 61-րդ հոդվածով հայկական նահանգներում բարենորոգումների անցկացման հսկողությունը հանձնարարվել է տարբեր շահեր հետապնդող 6 տերությունների, որի հետևանքով խափանվել է բարենորոգումների իրագործումը: Արևմտյան Հայաստանի ազատագրման հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտել է որպես Հայկական հարց: 
Բեռլինի վեհաժողովից հետո Օսմանյան կայսրությունը շարունակել է կորցնել նվաճած երկրները: 1881 թ-ին Ֆրանսիային է անցել Թունիսը, 1882 թ-ին Անգլիային` Եգիպտոսը: XIX դարի վերջին Գերմանիան դարձել է Թուրքիայում Բաղդադի երկաթուղու կառուցման մրցակից Անգլիայի և Ֆրանսիայի հետ: 
Աբդուլ Համիդ II-ը, չկատարելով Բեռլինի վեհաժողովի որոշումները, ձգտել է Հայկական հարցը լուծել հայերի զանգվածային կոտորածներով: 1890-ական թվականներին Օսմանյան կայսրությունում զոհվել է ավելի քան 300 հզ. հայ: Զեյթունում, Վանում, Սասունում և այլուր հայերը դիմել են ինքնապաշտպանության: 
1889 թ-ին Կոստանդնուպոլսում ստեղծվել է երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կազմակերպությունը, որին հաջողվել է 1908 թ-ի հուլիսին իրականացնել հեղաշրջում և 1909 թ-ի մարտին անցնել իշխանության գլուխ: Աբդուլ Համիդը գահընկեց է արվել, սուլթան է դարձել նրա եղբայրը` Մահմեդ V-ը (1909–18 թթ.): 1909 թ-ին Ադանայի նահանգում երիտթուրքերի կազմակերպած  ջարդերի զոհ է դարձել 30 հզ. հայ: 1911–12 թթ-ի իտալա-թուրքական և 1912–13 թթ-ի Բալկանյան պատերազմներից հետո եվրոպական պետությունների առջև նորից ծառացել է Հայկական հարցը: 1914 թ-ի հունվարի 26-ի ռուս-թուրքական համաձայնագրով նախատեսվել է Արևմտյան Հայաստանում կատարել բարեփոխումներ, սակայն Առաջին աշխարհամարտն ի չիք է դարձրել այդ ծրագիրը: 1914 թ-ի հոկտեմբերին Թուրքիան մտել է պատերազմի մեջ: Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը ջախջախել են թշնամուն և 1915–16 թթ-ին գրավել գրեթե ողջ Արևմտյան Հայաստանը: Ռուսական զորքերի հաղթանակներին նպաստել են նաև հայ կամավորական ջոկատները: Երիտթուրքերը, օգտագործելով պատերազմի ընձեռած հնարավորությունը, իրագործել են հայերի ցեղասպանության իրենց նախապես մշակած ծրագիրը: Որոշ վայրերում հայերը դիմել են ինքնապաշտպանության: 1916 թ-ին թուրքական լծի դեմ ապստամբել են նաև արաբները: 
1918 թ-ի մարտին Թուրքիան և Գերմանիան Խորհրդային Ռուսաստանին պարտադրել են Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը: Կարսը, Արդահանը, Արդվինը նվաճելուց հետո` 1918 թ-ի մայիսին, թուրք զավթիչները ներխուժել են Այսրկովկաս: Հայ զինվորներն ու աշխարհազորը Սարդարապատի ճակատամարտում (մայիսի 21–29) պարտության են մատնել թուրքերին և կասեցրել նրանց արշավանքը Երևան: Սակայն թուրքերը Ղարաքիլիսայով հասել են Բաքու և սեպտեմբերի 15-ին սրի քաշել 30 հզ. հայի:
1918 թ-ին Թուրքիան պարտվել է Պաղեստինի և Բալկանյան ռազմաճակատներում: Հոկտեմբերի 30-ին Անտանտի երկրների և Օսմանյան կայսրության միջև Մուդրոս նավահանգստում կնքվել է զինադադար, որի պայմանները նպաստավոր էին նաև Հայկական հարցի լուծման համար: 1919 թ-ի հունվարի վերջին Փարիզի հաշտության խորհրդաժողովում Անտանտի գերագույն խորհուրդը որոշում է ընդունել Օսմանյան կայսրությունից մի շարք երկրների (այդ թվում՝ Հայաստանի)  անջատման մասին: 1920 թ-ի օգոստոսի 10-ին Անտանտը և Կոստանդնուպոլսում գործող սուլթանական կառավարությունը կնքել են Սևրի պայմանագիրը, որով զգալի տարածքներ են անցել Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Հունաստանի տիրապետության տակ: Այդ պայմանագրով լուծվել է նաև Հայկական հարցը: Սակայն Մուստաֆա Քեմալի Անկարայում ստեղծած կառավարությունը չի ճանաչել Սևրի պայմանագիրը: Պատերազմ սանձազերծելով (28.09 – 18.11.1920 թ.) Հայաստանի Հանրապետության դեմ` քեմալականները զավթել են մի շարք տարածքներ, կոտորել տասնյակհազարավոր հայերի: Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1921 թ-ի մարտի 16-ին, Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի կնքած պայմանագրով Այսրկովկասից Թուրքիային է անցել շուրջ 26 հզ. կմ2 տարածք: Թուրք-հունական պատերազմը (1919–22 թթ.) հույների համար նույնպես ողբերգական ավարտ է ունեցել: Դեռևս 1920 թ-ին ստեղծված Թուրքիայի Ազգային մեծ ժողովը 1923 թ-ի հոկտեմբերի 29-ին ընդունել է օրենք Թուրքիան հանրապետություն հռչակելու մասին: Առաջին նախագահ է դարձել Մուստաֆա Քեմալը, որին անվանել են Աթաթյուրք՝ թուրքերի հայր:
Տես նաև Աբդուլ Համիդ IIԱռաջին համաշխարհային պատերազմ (1914–18 թթ.)Արևելյան հարցԲեռլինի վեհաժողովԲյուզանդիաԴիվանագիտությունԵրիտթուրքերԹուրքիա (I/1), Ինքնապաշտպանական մարտերԽրիմյան ՀայրիկԿարսի պայմանագիրՀայաստանի առաջին հանրապետությունՀայկական հարցՄեծ եղեռնՊարսկա-թուրքական պատերազմներՌուս-թուրքական պատերազմներՍևրի պայմանագիրՑեղասպանությունՔեմալ Մուստաֆա Աթաթյուրք:

Ռուսական կայսրություն 22 հոկտեմբերի, 1721 — 14 սեպտեմբերի, 1917

Ռուսական կայսրություն  կայսրություն, որը հիմնադրվել է 1721 թվականին և գործել է մինչև Ռուսաստանի հանրապետության հռչակումը Ժամանակավոր կառավարության կողմից, որը իշխանության եկավ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո։

Ռուսական կայսրությունը եղել է համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր կայսրություններից մեկը, որը սփռվում էր երեք մայրցամաքներով և իր չափերով զիջում էր միայն Բրիտանական և Մոնղոլական կայսրություններին։ Ռուսական կայսրության ընդարձակումը տեղի ունեցավ հարևան կայսրությունների հաշվին` այդ թվում Շվեդական կայսրություն, Ռեչ Պոսպոլիտա, Պարսկաստան և Օսմանյան կայսրություն։ Այն մեծ դեր խաղաց 1812-1814 թվականներին Նապոլեոն Բոնապարտին պարտության մատնելու մեջ։

Ռոմանովներն իշխեցին Ռուսական կայսրությունում 1721-1762 թվականներին, և նրա գերմանական ծագում ունեցող ճյուղը` Հոլշթայն-Հոտտորպ-Ռոմանով հարստությունը՝ 1762 թվականից։ 19-րդ դարի սկզբին Ռուսական կայսրության տիրույթները ձգվում էին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից Սև ծով, Բալթիկ ծովից Խաղաղ օվկիանոս և (մինչև 1867 թվականը) Ալյասկա։ 1897 թվականի մարդահամարով Ռուսական կայսրությունում ապրում էին 125.6 միլիոն մարդ, ինչը Ռուսաստանին դարձնում էր բնակչության թվով երրորդը աշխարհում Ցին Չինաստանից և Հնդկաստանից հետո։ Ինչպես բոլոր կայսրություններում, այստեղ նույնպես կային բազմաթիվ էթնիկ խմբեր, որոնք դավանում էին տարբեր կրոնների։ Ռուսաստանում կային բազմաթիվ անհնազանդ տարրեր, որոնք կազմակերպում էին բազմաթիվ ապստամբություններ և մահափորձեր։ Նրանք հիմնականում հայտնաբերվում էին գաղտնի ոստիկանության կողմից և հազարավոր մարդիկ աքսորվում էին Սիբիր։

Տնտեսապես կայսրությունը հիմնված էր գյուղատնեսության վրա, լայնածավալ տարածքներում հիմնականում աշխատում էին ճորտ գյուղացիները (մինչև 1861 թվականը, երբ նրանք ազատվեցին)։ Տնտեսությունը դանդաղորեն արդյունաբերականացվեց գործարաններում և երկաթուղում օտարերկրյա ներդրումների օգնությամբ։ 10-րդ դարից մինչև 17-րդ դարը Ռուսաստանում հողի սեփականատեր էին ազնվականները (բոյարներ), որոնք ենթարկվում էին կայսրին։ Իվան III-ը (1462–1505) հիմք դրեց մի պետության, որը հետագայում դարձավ կայսրություն։ Նա եռապատկեց երկրի տարածքը, վերջ դրեց Ոսկե հորդայի առավելությանը և վերանորոգեց Մոսկովյան Կրեմլը։ Պետրոս Մեծը (1682–1725) մարտնչեց բազմաթիվ պատերազմներում և արդեն ձևավորված վիթխարի կայսրությունը վերածեց եվրոպական գերտերության։ Նա տեղափոխեց մայրաքաղաքը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ, բացի այդ իրականացրեց մշակութային հեղափոխություն` հրաժարվելով որոշ հին ավանդույթներից և միջնադարյան հասարակական և քաղաքական նորմերը փոխեց նորով, որոնք հիմնված էին եվրոպական մոդելի վրա։

Եկատերինա II-ը (կառավարել է 1762–1796) Ռուսաստանը բերեց ոսկե դարաշրջանի, նա ընդարձակեց երկրի տարածքը նվաճումներով և շարունակեց Պետրոս Մեծի քաղաքականությունը երկրի արդիականացման ուղղությամբ։ Ալեքսանդր II կայսրը (կառավարել է 1855-1881) իրականացրեց բազմաթիվ բարեփոխումներ, ամենանշանավորը 21 միլիոն ճորտերի ազատումն էր 1861 թվականին։ Նրա քաղաքականության շնորհիվ՝ Օսմանյան կայսրության հպատակ Արևելյան Եվրոպայի ուղղափառ քրիստոնյաները պաշտպանվեցին։ Նրա քաղաքականության շնորհիվ՝ 1914 թվականին Ռուսաստանը ներքաշվեց Առաջին համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի, Բրիտանիայի և Սերբիայի կողմից՝ ընդդեմ Կենտրոնական ուժերի։

Ռուսական կայսրությունը գործում էր որպես բացարձակ միապետություն մինչև 1905 թվականի հեղափոխությունը, որից հետո դե յուրե դարձավ սահմանադրական միապետություն։ Կայսրությունը քայքայվեց 1917 թվականի փետրվարյան հեղափոխության ժամանակ, ինչի գլխավոր պատճառն Առաջին համաշխարհային պատերազմում բազմաթիվ անհաջողություններն էին։

Դաս 13 Արյուն

Արյան մակարդում

Արյան մակարդումը՝ արյան պաշտպանական ռեակցիաներից է, որի շնորհիվ վնասված անոթից արյունահոսությունը դադարում է՝ տեղի է ունենում արյունականգ՝ հեմոստազ: Արյան մակարդումը կենսաքիմիական, կենսաֆիզիկական և ֆիզիոլոգիական գործընթացների բարդ համալիր է, որն ընթանում է մի քանի փուլով։ Արյան մակարդումը ֆերմերնտային գործընթաց է։ Ֆերմենտային տեսությունը հիմնադրվել է 19-րդ դարի վերջին Ա. Ա Շմիդտի կողմից, հետագայում լրացվել է Մորավիցի կողմից։ Ըստ այդ տեսության մակարդումն ընթանում է 3 փուլով։ Գոյություն ունեն նաև նախափուլ և վերջնափուլ։ Նախափուլն անոթաթրոմբոցիտային արյունականգն է, իսկ վերջնափուլը՝ մակարդուկի կրճատումը (ռետրակցիա) և ֆիբրինալուծումը։ Հեմոֆիլիա հիվանդությունը կապված է արյան ուշ մակարդման հետ, որը պայմանավորված է թրոմբոցիտների ուշ սոսնձման հետ։ Հիվանդությունը կրում է ժառանգական բնույթ։330px-Bleeding_finger.jpg

Արյան խմբեր

Արյան խմբերի մասին ուսմունքը ծագել է կլինիկական բժշկության պահանջներից։ Փոխներարկման ժամանակ առողջ անհատից՝ դոնորից վերցրած արյունը ներարկում են արյան կարիք ունեցող անհատին՝ ռեցիպիենտին։ XX դարի սկզբին հայտնաբերվեց, որ մի մարդու արյան պլազման կարող է սոսնձել մյուսի էրիթրոցիտները: Այս երևույթը անվանվեց իզոհեմագլյուտինացիա։ Դրա հիմքում ընկած է էրիթրոցիտներում հատուկ հակածինների՝ α, β ագլյուտինոգենների և պլազմայում բնական հակամարմինների՝ ագլյուտինների առկայությունը։ Էրիթրոցիտների ագլյուտինացիա առաջանում է այն դեպքում, եթե հանդիպում են նույնանման ագլյուտինոգենը և ագլյուտինինը՝ A-ն և α-ն, B-ն և β-ն։ Միևնույն մարդու արյան մեջ գոյություն ունեն այդ չորս գործոններից միայն երկուսը, այնպես որ դրանք համանուն չլինեն։ Կարելի է կազմել չորսզուգորդություններ, որոնք էլ համարվում են արյան չորս խմբերը։ I-αβ, II-Aβ, III-Bα, IV — AB: Ներկայումս էրիթրոցիտներում հայտնաբերվել են A և B ագլյուտինոգենների տարատեսակներ A1, A2, A3…A7, B1, B2, B3…B6, A1 և B1 ագլյուտինոգեններn օժտված են ագլյուտինացիայի ավելի մեծ ունակությամբ, քան մյուսները։ Ըստ ABO համակարգի՝ մեծ քանակով արյան փոխներարկման ժամանակ անհրաժեշտ է ներարկել միայն նույնանուն խմբի արյուն, իսկ արտակարգ վիճակներում պետք է կիրառել Օտտենբերգի կանոնը, որի համաձայն թույլատրվում է փոխներարկել առաջին խմբի արյուն, որը չի պարունակում ագլյուտինոգեններ։ Ավելի հաճախ հանդիպում է 1 խմբի արյուն։

Արյան պաշտպանական ռեակցիա

Մեր օրգանիզմը մշտապես գտնվում է արտաքին վնասակար ազդակների, այդ թվում մանրէների, վիրուսների ազդեցության պայմաններում:

Պաշտպանական դեր է կատարում մաշկը, որը պաշտպանում է օրգանիզմը ոչ միայն ֆիզիկական ազդեցություններից, այլև նրանում գտնվող ճարպագեղձերն ու քրտնագեղձերն արտազատում են մանրէները վնասազերծող նյութեր:

Հիվանդաբեր մանրէների դեմ պաշտպանական դեր են կատարում արյունը, հյուսվածքային հեղուկը և ավիշը: Արյան սպիտակ գնդիկները՝ լեյկոցիտները քայքայում, ոչնչացնում են օրգանիզմ թափանցած օտարածին նյութերին (ֆագոցիտոզ): Սակայն, վնասակար մանրէների դեմ պայքարի գլխավոր գործոնը հակամարմիններն են, որոնք սպիտակուցային նյութեր են:

Իմունիտետը օրգանիզմի անընկալունակությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Իմունիտետի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց: Տարբերում են բնական և արհեստական իմունիտետ: Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաμար, սերնդե-սերունդ:

Ձեռք բերովի բնական իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամμ, որի հարուցիչների նկատմամբ արյան պլազմայում առաջանում են համապատասխան հակամարմիններ: Այդ դեպքում հետագայում նա այլևս չի հիվանդանում այդ հիվանդությամբ: Այսպես, մարդը փոքր հասակում կարմրուկով, ջրծաղիկով հիվանդանալուց հետո,սովորաբար, դրանցով այլևս չի հիվանդանում:

Արհեստական իմունիտետն առաջանում է մարդու անմիջական միջամտությամբ: Այն կարող է լինել ակտիվ և պասիվ: Ակտիվ արհեստական իմունիտետն առաջանում է, երբ օրգանիզմ է մտցվում տվյալ հիվանդության թուլացած կամ մահացած հարուցիչները պատվաստուկների ձևով: Այդպիսի պատվաստանյութը հիվանդություն չի առաջացնում, բայց պահպանում է հակամարմիններ առաջացնելու հատկությունը: Նախազգուշական պատվաստումների մեթոդը մշակել է ֆրանսիացի մեծ գիտնական Լուի Պաստյորը:

Պասիվ արհեստական իմունիտետի դեպքում օրգանիզմ է մտցվում բուժիչ կամ իմունային շիճուկներ, որոնք պարունակում են պատրաստի հակամարմիններ: Բուժիչ շիճուկներ ստանում են տվյալ հիվանդությունը կրած մարդկանց արյան պլազմայից և կամ կենդանիներին վարակում են տվյալ վարակիչ հիվանդությամբ: Այդ դեպքերում կենդանու արյան մեջ առաջանում են հակամարմիններ: Այդպիսի կենդանիներից անջատում են արյան պլազման, ստանում բուժիչ շիճուկ և ներարկվում մարդկանց:

Այսպիսով, իմունային համակարգը օրգանիզմի հզոր պաշտպանողական հարմարանք է հիվանդաբեր մանրէների դեմ պայքարելու և նրանց վնասազերծելու համար: Սակայն, որոշ ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում(գրիպ) իմունիտետը լինում է կարճատև, իսկ անգինայից ընդհանրապես այն չի առաջանում:

Կոնյակի գործարան

1900 թվականին Փարիզի ցուցահանդեսում Շուստովի արտադրանքը ստացավ «Գրան-պրի» մրցանակ։ Բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրեցին շշերի վրա գրել կոնյակ, այլ ոչ թե բրենդի, ինչպես ընդունված էր անվանել խաղողից ստացված այն բոլոր սպիրտային խմիչքները, որոնք չէին աճում Կոնյակ գավառում։ 1874 թ. մարտի 6-ին Երևանի Շոսեյնայա փողոցում՝ սեփական տանը հիմնվեց Երևանի առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանի գինու, օղու, դոշաբի արտադրության և մրգերի չորացման N1 գործարան 1865 թ. Ներսես Թաիրյանը ձեռք է բերել Երևանի բերդի տարածքի մի մասը, իսկ Երևանի Կոնյակի գործարանի շինարարությունն ավարտվել է 1887 թվականին։1892 թ. հոկտոմբերին Երևանի գինու և կոնյակի գործարանի սեփականատեր Ներսես Թաիրովի հրավերով Մկրտիչ Մյուսինյանցն աշխատանքի է անցնում գործարանում որպես գինեգործ և կոնյակի մասնագետ, իսկ հետագայում՝ գործարանի կառավարիչ: Մուսինյանցի նախաձեռնությամբ ներկրվում են ֆրանսիական ագրեգատներ, իսկ աշխատողների թիվն ավելանում է: Ամենամեծ ճանաչումը հայկական կոնյակը ունեցավ 1913 թվականին, երբ «Շուստով և որդիներ» ընկերությունը հայրենական ու օտարերկրյա 30 գործարարների հետ սկսեց մատակարարել իր արտադրանքը ռուսական կայսերական արքունիքին։ 1914 թ. ապրիլի 18-ի գիշերը անդադար անձրևի և սառնամանիքի պատճառով վնասվեց խաղողի գրեթե ողջ բերքը։ Մթերվեց բերքի միայն 20%-ը։ Այս դեպքը տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտից ուղիղ մեկ տարի առաջ։ 1921 թ. գործարանը պետականացվեց։ Երևանի կոնյակի գործարանը 1998 թվականին սեփականաշնորհվեց և մտավ «Pernod Ricard» միջազգային խմբի մեջ։ Գործարքի արժեքը 30 մլն. դոլար էր։

Ֆիզիկական և քիմիական երևույթներ: Քիմիական ռեակցիայի հատկանիշները

Քիմիական  ռեակցիաների տեսակները՝ ըստ ելանյութերի  և  վերջանյութերի  թվի  փոփոխության, ջերմանջատիչ,  ջերմակլանիչ ռեակցիաներ, լաբորատոր  փորձեր  և  համապատասխան ռեակցիաների հավասարումների կազմում,  հաշվարկներ  ռեակցիայի  հավասարումով: Լաբորատոր  փորձեր.

Լաբորատոր փորձ.

Ամոնիումի երկքրոմատի քայքայումը.

Քայքայման  է կոչվում, երբ բարդ նյութը քայքայվում է

Փորձը.

Առաջին հերթին Ամոնիումի երկքրոմատը լցրեցինք տարայի վրա՝ նմանեցնելով բլուրի: Կենտրոնում լցրեցինք սպիրտը և լուցկով այրեցինք: Արդյունքում տեսանք բազմաթիվ քիմիական ռեակցիաների հատկանիշներ: Օրինակ՝ գույնի, հոտի փոփոխությյուն, գազի անջատում և ջերմության անջատում լույսի տեսքով, նաև օքսիդավերականգնման ռեակցիա: